
Յանուկովիչը պետք է մեկնաբանի միայն իր վերադարձի ժամկետները. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատար Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իրեն չի հետասքրքրում քվեարկության արդյունքների վերաբերյալ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կարծիքը, որին նա մտադիր է դատական կարգով պատասխանատվության ենթարկել.
«Յանուկովիչի կարծիքն ինձ հետաքրքրում է միայն մեղադրյալի աթոռին նրա վերադառնալու տեսանկյունից: Կարծում եմ, որ նա պետք է մեկնաբանի միայն իր վերադարձի ժամկետները»:
Ներկա դրությամբ հաշվարակված է քվեների ավելի քան 80 տոկոսը: Դրանց համաձայն, Պորոշենկոն հավաքել է քվեների 54, իսկ Յուլյա Տիմոշենկոն՝ 13.16 տոկոսը: