
Յանուկովիչը հաշտվել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հարգում է նախօրեին Ուկրաինայի ժողովրդի կատարած ընտրությունը.
«Ուկրաինայում անցկացվել են արատահերթ նախագահական ընտրություններ: Անկախ նրանից, թե որ տարածաշրջանում և և բնակչության որքան տոկոսն է քվեարկել, անկախ նրանից, թե ինչ ընտրություն եք Դուք կատարել, ես հարգում եմ այդ ընտրությունը, որը կատարվել է մեր Հայրենիքի համար ամենաբարդ ժամանակաշրջանում:
Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ ընտրությունների և բուն նախագահի լեգիտիմ լինելու համար անհրաժեշտ է մեր երկրի Հարավ-արևելքի մասնակցությունը: Այդ շրջանների բազմաթիվ ընտրողներ վիրավորված և նվաստացած են ոչ լեգիտիմ, ռազմական հեղաշրջման ճանապարհով «իշխանության» գործողություններից»:
Ուկրաինայում արդեն իսկ հաշվարկել են քվեների 60 տոկոսը: Առաջատարը Պյոտր Պորոշենկոն է՝ 53.71 տոկոս: