Բաժիններ՝

Իլհամ Ալիևն Անկախության տոնի կապակցությամբ ներում է շնորհել 157 մարդու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ներում է շնորհել 157 մարդու՝ կապված Անկախության տոնի հետ:

Ներումն առնչվել է քաղբանտարկյալներից միայն մեկին՝ Ֆարամազ Ալլահվերդիևին, ինչպես նաև բլոգեր Դաշգին Մելիքովին ու իրավապաշտպան Բախտիյար Մամեդովին:

Դրանով իսկ Ադրբեջանի իշխանությունները վերստին անտեսեցին իրավապաշտպանների ու միջազգային կառույցների բազմաթիվ դիմումները՝ ազատ արձակելու համար քաղբանտարկյալներին ու «խղճի բանտարկյալներին»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի տվյալներով Ադրբեջանում հաշվվում է 41 «խղճի բանտարկյալ» և 89 քաղբանտարկյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031