Բաժիններ՝

Ադրբեջանում կա 41 «խղճի բանտարկյալ» և 89 քաղբանտարկյալ. Լեյլա Յունուս

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը հայտարարել է, որ Ադրբեջանում քաղաքական բռնությունները հասել են իրենց գագաթնակետին:

Յունուսի տվյալներով՝ 2014 թվականի մայիսի 21-ի դրությամբ Ադրբեջանում քաղաքական բռնությունների զոհ դարձածների թիվը կազմել է 130 մարդ, որոնցից 41-ը «խղճի բանտարկյալներ» են, իսկ 89-ը՝ քաղբանտարկյալներ:

Յունուսն ընգդծել է, որ 2014 թվականի մարտից  Խաղաղութան ու ժողովրդավարության ինստիտուտը հրապարակել է քաղաքական բռնությունների զոհերի ցուցակը, ինչը կանոնավորապես թարմացվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս