Բաժիններ՝

Իլհամ Ալիևն Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորել է Գեորգի Մարգվելաշվիլուն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն՝ կապված այսօր Վրաստանում Անկախության տոնը նշելու հետ:

Նամակում Իլհամ Ալիևը հիշատակել է երկու ժողովուրդների միջև «պատմական, խոր, բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների առկայությունը»:

Ալիևն ընդգծել է, որ միջպետական հարաբերությունները հենված են փոխըմբռնման ու վստահության վրա, ինչն էլ հնարավորություն է ստեղծել բոլոր ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու համար:

Նամակում Ալիևը հիշատակել է նաև ոչ վաղ անցյալում Թբիլիսիում Մարգվելաշվիլու հետ իր հանդիպումը: Ալիևը վստահություն է հայտնել, որ հետագայում նույնպես զարգացում են ապրելու Ադրբեջանի ու Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս