
Լոռու մարզի Մեծ Պառնի և Միխայլովկա գյուղերում իրականացվել է հակակարկտային 500 կրակոց

Մայիսի 24-ին, ժամը 10.47-ից մինչև 15.54-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 4 կայաններից Լոռու մարզի Մեծ Պառնի և Միխայլովկա գյուղերում իրականացվել է 500 կրակոց:
Ժամը 16.34-ին ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայութունը սկսել է ակտիվ ներգործություն Լոռու մարզի «Ագարակ 1», «Ագարակ 2», «Ագարակ 3», ժամը 16.34-ին «Լեջան 1», ժամը 16.40-ին՝ «Գարգառ 1» «Գարգառ 2» կայաններից:
Լոռու մարզի Մեծավան, Ամրակից գյուղերում տեղացել է կարկուտ. վերոնշյալ տարածքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն