
Արտակարգ դեպք Լոռիում. հովիվ է կայծակնահարվել (տեսանյութ)

Armnewstv.am-ի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Ամրակից համայնքի բնակիչ Ջիվան Ջանջուղազյանը մայիսի 23-ին աշխատանքից տուն չվերադարձավ: 53-ամյա տղամարդը գյուղի միակ հովիվն էր: Անասուններին սարից իջեցնող չէր եղել, գյուղապետը գնացել էր նախրապանի հետևից: Նրան արոտավայրում էր գտել` կայծակից մոխրացած: Ջիվան Ջանջուղազյանը Ամրակից համայնքում նորեկ էր: Մեկ տարի առաջ էր կնոջ ու երկու երեխաների հետ տեղափոխվել գյուղ:
Շանթահարման դեպքերը Ամրակիցում հաճախակի են լինում: Մեկ ամիս առաջ կայծակից 3 կով է սատկել, իսկ անցած տարի դարձյալ մարդակային կորուստ էր արձանագրվել: