«Իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ՝ թող գնան, ստուգեն, նայեն…». Հովիկ Աբրահամյան. ԳԱԼԱ
«Իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ՝ թող գնան, ստուգեն, նայեն, եթե հարկերը վճարում է՝ թող թափանցիկ ներկայացնեն»: Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ շարունակելով. «Այսինքն երբ վարչապետի եղբայրը ներկայացնում է, ուրեմն պարտավոր են և մյուսները, եթե վարչապետի բարեկամներինը չստուգեն, ապա մյուսները կասեն, թե ինչու… Միշտ էլ ստուգվելու է՝ լրատվության, մամուլի հայտարարություն, տեղեկատվություն մենք միշտ էլ հստակեցնելու ու ճշտելու ենք: Ես Ազգային ժողովում զգացի, որ կան պատգամավորներ, ովքեր անհիմն հայտարարություններ են անում, թե իբր ես գործարարների հետ հանդիպմանն ասել եմ՝ գոնե 90 տոկոսը՝ այո, իսկ 10-ը՝ ոչ հարկային դաշտում: Սա փաստերի աղավաղում է, և ես դիտարկում եմ այն որպես միտում»:
Հարցադրմանը, թե արդեն գտե՞լ է գործարար պաշտոնյաների, վարչապետը կեսկատակ-կեսլուրջ դիմել է լրագրողներին. «Գտնողը դուք պետք է լինեք…»:
Նկատառմանը, թե ինչի հետ էր կապված գործարար-պատգամավորներից մեկի այն հայտարարությունը՝ եթե բոլորը օրենքով աշխատեն՝ ինքն էլ կաշխատի օրենքով, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այդ մասին հայտարարել է Սամվել Ալեքսանյանը, որովհետև բոլորը Սամվել Ալեքսանյանին են միշտ մատնանշում: Ես նախ գնահատում եմ իր անկեղծությունը, որովհետև նա հայտարարեց, թե եթե բոլորը աշխատում են հարկային դաշտում, ես պատրաստ եմ և ինքս դառնալ օրինակ»:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում