Բաժիններ՝

Մայիսի 25-ին մենք կավարտենք լեգիտիմ իշխանության ձևավորումը. Տուրչինով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ուկրաինացիներին կոչ է արել կիրակի գալ ընտրատեղամասեր և քվեարկել սեփական թեկնածուի օգտին.

«Մայիսի 25-ին ընտրելով նախագահին՝ մենք կավարտենք Ուկրաինայում լեգիտիմ, պատասխանատու իշխանության ձևավորումը: Մենք կավարտենք մեր պետության հիմքի ցեմենտումը:

Վերջին երեք ամսում մեր թշնամիներն արեցին ամեն հնարավոր բան՝ ապակայունացնելու համար երկրում տիրող իրավիճակը և ձախողելու համար ընտրական գործընթացը, սակայն ուկրաինացիներն ավելի ուժեղ և իմաստուն գտնվեցին:

Այսօր մենք կառուցում ենք եվրոպական նոր երկիր, որի հիմքը դրել են միլիոնավոր ուկրաինացիներ, որոնք ապացուցեցին, որ ունակ են պաշտպանել իրենց ընտրությունն ու իրենց երկիրը:

Մենք այլևս երբեք թույլ չենք տա, որ մեզ զրկեցին ազատությունից ու անկախությունից, իսկ մեր Ուկրաինան վերածել հետխորհրդային կայսրության մասի: Ուկրաինայի ապագան այսօր կախված է մեզանից յուրաքանչյուրի քաղաքացիական դիրքորոշումից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս