Խորհրդարանական քառյակն այսօր վերջնականապես կհստակեցնի իր միասնական դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» լինելով ընդդիմադիր խմբակցություններ` չեն կարող կողմ լինել այդ ծրագրին, և պետք է դեմ քվեարկեն: Մի փոքր այլ է ԲՀԿ-ի իրավիճակը. ԲՀԿ-ականների մեծ մասը չի կարող դեմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի ծրագրին քանի որ տարբեր թելերով կապված է նրա հետ, բայց քառյակում միասնությունը պահպանելու համար ստիպված կլինեն դեմ քվեարկելու որոշում կայացնել:
«Ես այս տարածաշրջանում չեմ տեսնում այնպիսի օբյեկտ, որը կարող էր խաղալ Ղրիմի դերը, և ես չեմ տեսնում նաև նմանություն Ուկրաինայի հարավ-արևելքի հետ, ուստի այս թեմայով զուգահեռներն այնքան էլ ճիշտ չեն»,- 168.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնեց ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև անցկացվող զուգահեռներին:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի երկօրյա քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանն իսկապես աղքատ երկիր է: Ողորմելի աղքատ: Խոսքն ամենևին ծրագրում ներկայացված բյուջետային միջոցների սղության, օգտակար հանածոների բացակայության մասին չէ: Հայաստանն այն քիչ թվով երկրներից է, որն արդեն համարյա պաշտոնապես չունի նաև ընդդիմություն: