Բաժիններ՝

Թայլանդի ողջ տարածքում զինվորականները սահմանել են պարետային ժամ

The South China Morning Post-ի փոխանցմամբ՝ Թայլանդի ողջ տարածքում ժամը 22.00-05.00-ը գործելու է պարետային ժամ: Նման որոշում ընդունվել է այսօր, այն բանից հետո, ինչ երկրում իշխանությունն անցել է զինվորականների ձեռքը:

Պարետային ժամ սահմանելը միտված է անկարգություններն ու արյունահեղությունը կանխելուն: Պարետային ժամը մտցվել է անորոշ ժամկետով և չեղյալ է հայտարարվելու երկրում կարգուկանոնի ու անդորրի հաստատումից հետո:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Թայլանդի զինվորական հրամանատարությունը ռազմական դրություն էր մտցրել երկրում՝ ընդգծելով, որ դա չի հանդիսանում զինվորական հեղաշրջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս