«Հրայր, վստահ եմ գիտես ես ինչ կասեի և ինչպես կասեի». Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի արեք էսպիսի բաներ…

Հենց նոր կարդացի նյութը: Հրայր Թովմասյանից ծանր ժառանգություն ստանալու մասին հայտարարություն չեմ արել երբևէ: Ասել եմ, որ համակարգն ունի բազում հիմնախնդիրներ, և դա այդպես է: Այդպես է եղել Հրայրի՝ համակարգն ընդունելու ժամանակ, այդպես է նաև հիմա, երբ ես ստանձնեցի նախարարի պաշտոնը: Ուղղակի տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ և մարտահրավերներ կան:

Ընդհանրապես իմ տեսակին և ոճին բնորոշ չէ խոսել իմ նախորդների մասին, առավել ևս՝ գործունեությունս սկսել անցյալը սևացնելով…. Հուսով եմ սա թյուրիմացության արդյունք է:
– Լրագրողներ, հարգում եմ Ձեզ և կարևորում Ձեր աշխատանքը: Սակայն ակնկալում եմ նաև փոխադարձ հարգանք:

– Հրայր, վստահ եմ գիտես ես ինչ կասեի և ինչպես կասեի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031