Վերին Լարսից ետ են ուղարկում
tesankyun.am-ի փոխանցմամբ՝ սողանքի պատճառով ներկայումս վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետը փակ է:
Սակայն մինչ այդ էլ այն շատ հայաստանցիների համար փակ էր: Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ Ս.Մ.-ն կայքին հայտնել են ,որ մայիսի 9-ին Վերին Լարսում ռուս սահմանապահները իրենց ավտոբուսից 7 հոգու արգելել են Ռուսաստան մուտք գործել:
Ոսկեվանցին Նոյեմբերյան քաղաքում համակարգչով մուտք է գործել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության կայք,տեղեկացրել ,որ իրեն արգելված չէ Ռուսաստան մուտք գործել:
Դրանից հետո նա Բագրատաշենի մաքսակետում եւս հարցրել է այդ մասին եւ իմացել,որ ինքը Ռուսաստան մտնելու արգելք չունի:
Սակայն Վերին Լարսում հայտնել են, որ նա նախկինում Ռուսաստանում 3 ամիս առանց գրանցվելու է բնակվել, որի պատճառով 3 տարի ժամկետով զրկված է Ռուսատան մուտք գործելու իրավունքից: