Բաժիններ՝

Երևան-Էջմիածին ավտոբուսի ուղեվարձը վերջին 2 օրերին թանկացել է 50 դրամով. ահանզանգ մի խումբ էջմիածինցիներից. Tert.am

Tert.am-ի խմբագրությունը նամակ է ստացել Էջմիածնի մի խումբ բնակիչներից, ովքեր հայտնում են, որ վերջին 2-3 օրերին 50 դրամով թանկացել է Էջմիածին-Երևան ավտոբուսի ուղեվարձը:

Խոսքը Էջմիածին-Երևան 202 համարի (նախկին 111 համարի) ավտոբուսի ուղեվարձի մասին է:

«Էջմիածին-Զվարթնոցի ուղեվարձը նախկինում 50 դրամ էր, դարձել է 100, Էջմիածին-Փարաքարը 120 դրամ էր, դարձել է 150 դրամ»,- Tert.am-ին ասաց բնակիչներից Տաթև Հունանյանը:

Նրա խոսքով՝ ավտոբուսի վարորդներն ասել են, որ ընկերությունը վաճառվել է, և նոր տնօրենն է այդպես որոշել, սակայն Էջմիածնի բնակիչը երթուղին շահագործող ո՛չ նախկին, ո՛չ ներկա ընկերության անվանման վերաբերյալ տվյալներ չուներ:

«Շատ դժգոհ ենք, որ եթե նախկինում տրանսպորտը 20 րոպեն մեկ շարժվում էր, հիմա դարձել է 30-40 րոպե, կարող է՝սպասես չգա»,-ասաց նա:

Բնակիչները դժգոհում են նաև, որ եթե նախկինում Երևանից Էջմիածին ուղևորվող վերջին հանրային տրանսպորտը շարժվում էր երեկոյան ժամը 21-ին, ապա հիմա ՝ 18-ին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս