Բաժիններ՝

ԱԻՆ ՊՀՏԱ տեսչության պետը բացահայտումներ է արել

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը բոլոր խոշոր հիմնարկ-ձեռնարկություններին բացատրական-նախազգուշական նամակով իրազեկել-ծանոթացրել է հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջներին, դրանց կատարման պարտականություններին, ինչպես նաև չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին:

Օգտվելով ԱԻՆ հեղինակության բարձրացումից, ԱԻՆ ՊՀՏԱ տեսչության անվան տակ ի հայտ են եկել մի շարք կազմակերպություններ, որոնք այցելում են հիմնարկ-ձեռնարկություններ ու բնակարաններ և անմիջականորեն նպաստում կոռուպցիոն ռիսկերի բարձրացմանը։

Հարգելի գործընկերներ, մայիսի 23-ին, ժամը 12.00-ին ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը ձեզ կներկայացնի ԱԻՆ տեսչական նոր քաղաքականությունը, իրականացվող տեսչական բարեփոխումները, տեխնիկական և հրդեհային անվտանգության պատճառահետևանքային վերլուծությունը, ինչպես նաև ՊՀՏԱ տեսչության կողմից իրականացվող` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոցառումները։

Կլինեն հետաքրքիր բացահայտումներ։

Սիրելի լրագրողներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու մամուլի ասուլիսին, որը տեղի կունենա վաղը` մայիսի 23-ին, ժամը 12.00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդակցությունների սրահում։

Խնդրում ենք ԱԻՆ-ում (հասցեն` Դավիթաշեն 4, Ա. Միկոյան 109/8) լինել ժամը 11.50-ին։

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից հիմնարկ-ձեռնարկություններին ուղղված նամակ։

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս