Տան հյուրասենյակում հայտնաբերվել են թմրամիջոցի պարագաներ
Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Արտաշատի բաժնի ծառայողները մայիսի 20-ին 1984 թ. ծնված Արմեն Մ.-ի տան հյուրասենյակի զննությամբ հայտնաբերել են 2 ներարկիչ, լուցկու 3 տուփ, «Պիրալգին» դեղահաբի դատարկ տուփ, յոդի դատարկ սրվակ, բամբակ, պոլիէթիլենային 1 տարա, որի մեջ լցված էր սպիտակավուն նյութ` բենզինի հոտով:
Ըստ Արմեն Մ.-ի հայտարարության` տարայի զանգվածը թմրանյութ է, որը պատրաստել է իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀՈստիկանություն