Բաժիններ՝

Երկկողմանի ծնողազուրկ պատանին երազում է դառնալ հրաձիգ, որ պաշտպանի հայրենիքը (տեսանյութ)

Տարեց տատիկի հետ սոցիալապես ծանր պայմաններում, կիսախարխուլ տանը բնակվող երկկողմանի ծնողազուրկ ևս մեկ երեխայի Երևանից Սամվել Գևորգյանի աջակցումբ օգնություն ցուցաբերելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս այսօր ուղևորվեցինք Շիրակի մարզի փոքրիկ գյուղերից մեկը:

10-ամյա Աբրահամը ծնողներին կորցրել է շատ վաղուց: Տատիկի պատմելով՝ տղան չի հիշում անգամ նրանց դեմքերը: Իսկ  այն հարցին, թե երբ մեծանա՝ ի՞նչ է դառնալու, փոքրիկ Աբրահամն առանց վարանելու պատասխանեց թե՝ հրաձիգ, որպեսզի պաշտպանի հայրենիքը: Ի դեպ, գեղեցիկ բնություն ունեցող այդ հին գյուղը տանող ճանապարհը, ինչպես Շիրակի տասնյակ այլ գյուղերի ճանապարհներ, ուղղակի անանցանելի է:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյոթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031