Բաժիններ՝

Չինաստանի Ուրումչի քաղաքում ահաբեկչություն է իրականացվել. կա 31 զոհ

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում ահաբեկչություն է իրականացվել: Պայթյունի հետևանքով զոհվել է 31 և վիրավորվել է ավելի քան 90 մարդ:

Այսօր առավոտյան, տեղական ժամանակով ժամը 08.00-ին երկու ավտոմեքենա մոտեցել է քաղաքային շուկայում հավաքված մարդկանց, ապա անհայտ անձինք մեքենայից սկսել են պայթուցիկ սարքեր նետել մարդկանց վրա: Շուտով դեպքի վայրում հրդեհ է բռնկվել:

Չինաստանի իշխանությունները տեղի ունեցածն արդեն իսկ անվանել է ահաբեկչություն: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը խոստացել է պատժել տեղի ունեցածի մեղավորներին: Սինձյանի շրջանում բավական հաճախ են կոնֆլիկտներ տեղի ունենում չինացիների ու ույղուրների միջև, ինչն էլ հանգեցնում է ահաբեկչությունների իրականացման:

Ույղուները դավանում են իսլամ և մեծամասնություն են կազմում տվյալ տարածաշրջանում: Նրանք պայքարում են Չինաստանից տարածաշրջանի անկախության համար: 1990-ական թվականների վերջերից գործում է «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» արմատական խմբավորումը, որի ակտիվիստները կանոնավորապես ահաբեկչություններ են իրականացնում շրջանի տարածքում:

Ապրիլի վերջին իսլամականները պայթյուն էին կազմակերպել երկաթուղային կայարանում: Այն ժամանակ զոհվել էր 3 և վիրավորվել էր մոտ 80 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս