Բաժիններ՝

Այսօր մեկնարկում են Եվրախորհրդարանի 751 պատգամավորի ընտրությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ 28 երկրների քաղաքացիներն այսօրվանից սկսած մինչև կիրակի ընտրելու են ԵՄ-ի օրեսնդիր իշխանական մարմին Եվրախորհրդարանի 751 պատգամավորի: Դա արվելու է ոչ այնքան եվրոպական քաղաքականությունը փոխելու, որքան որ եվրոպական երկրների ներսում քաղաքական միտումները հստակեցնելու համար:

ԵՄ-ը սահմանում է ընտրությունների ընդհանուր ժամանակաշրջան, սակայն քվեարկության ստույգ օրն ու ժամկետները, ինչպես նաև ընտրական կորպուսը հստակեցնում են իրենք՝ ԵՄ-ի անդամ երկրները:

Օրինակ, Նիդերլանդներում ու Մեծ Բրիտանիայում ընտրություններն անցկացվում են այսօր, Չեխիայում ու Իռլանդիայում՝ վաղը, Իտալիայում, Լիտվայում, Սլովակիայում ու Մալթայում՝ շաբաթ, իսկ մնացյալ բոլոր երկրներում՝ մայիսի 25-ին: Տվյալ երկրի կողմից եվրապատգամավորների քանակի ընտրությունը կախված է նրա բնակչության քանակից:

Օրինակ, գերմանացիներին բաժին է ընկել 96, ֆրանսիացիներին՝ 74, իտալացիներին ու բրիտանացիներին՝ 73-ական, իսպանացիներին՝ 54, լեհերին՝ 51 մանդատ: Ընդամենը 6-ական մանդատ ունեն Էստոնիան, Լյուքսեմբուրգը, Մալթան ու Կիպրոսը: Եվրախորհրդարանն իրավունք ունի քվեարկության առաջին արդյունքները հրապարակել մայիսի 25-ին, ժամը 23.00-ից սկսած, երբ Իտալիայում կփակվեն ընտրատեղամասերը:

Եվրախորհրդարանում նոր խմբակցությունների ձևավորումը պլանավորված է մինչև հունիսի վերջ, որպեսզի հուլիսի սկզբին անցկացվի նոր կազմով Եվրախորհրդարանի առաջին նիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս