
Հասան Ռոուհանին կարևորել է Իրանի ու Չինաստանի կապերի ամրապնդումը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասիայի փոխգործակցության ու վստահության միջոցների խորհրդաժողովին (CICA) Իրանի մասնակցությունը տարածաշրջանում խաղաղությոն ու կայունություն ապահովելու տեսանկյունից ունի հատուկ նշանակություն:
Այս մասին տվյալ միջոցառմանը մասնակցելու նպատակով Շանհայ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: CICA-ի գագաթաժողովը Շանհայում անցկացվելու է մայիսի 20-21-ին: Ռոուհանին հայտարարել է, որ մայիսի 22-ին հանդիպումներ է անցկացնելու գագաթաժողովին մասնակից մի շարք երկրների հետ:
Ռոուհանին ընդգծել է Իրանի ու Չինաստանի փոխադարձ կապերի կարևորությունը՝ հավելելով, որ այդ հարաբերությունները պետք է էլ ավելի ամրագրվեն: CICA-ի առաջին գագաթաժողովն անցկացվել է 2002 թվականին: