Ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ Հայաստանը

ՀՀ Կառավարության ծրագրում, որն այսօր պետք է ներկայացվում է ԱԺ հաստատմանը, բավականին հետաքրքիր ձևով է շարադրված  արտաքին հարաբերությունների հատվածը։

Ինչպես նշված է ծրագրում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  հետամուտ է լինելու միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, տարածաշրջանային և միջազգային գործընթացներում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության ու դիրքերի ամրապնդմանը:

Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ստորև նշված ուղղությունները։ Սակայն ուշադրություն դարձրեք՝ ինչպես են տարբերակված երկրները։ Օրինակ՝ Ռուսաստանի հետ՝ դաշնակցային փոխգործակցու­թյան և ռազմավարական հարաբերությունների առավել խորացում ու ընդլայնում, ԱՄՆ-ի հետ՝ բարեկամական գործընկերություն, Եվրոպական երկրների հետ` երկկողմ հարա­բե­րությունների զարգացումն ու ամրապնդում, անմիջական հարևանների հետ՝ հարաբերությունների առավել զարգացում և այլն։

Այսինքն՝ ՀՀ կառավարությունը խիստ տարբերակում է դնում բարեկամական գործընկերության, երկկողմ հարաբերությունների զարգացման, առավել զարգացման և այլ հասկացությունների միջև։ Մնում է ի կատար ածել այս ամենը՝ այդ տարբերությունները հաշվի առնելով։

•   Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը.

•      Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը.

•      Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցու­թյան և ռազմավարական հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը.

•      Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարե­կամական գործընկերության ամրապնդումը.

•      Եվրոպական երկրների հետ երկկողմ հարա­բե­րությունների զարգացումն ու ամրապնդումը.

•      անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների առավել զարգացումը.

• ԱՊՀ անդամ երկրների հետ փոխշահավետ հարա­բերությունների խորացումը.

•      հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգա­վորումը.

•      Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի պետությունների  հետ համագործակցության զարգացումը.

•      Կանադայի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցության զարգացումը.

•      Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգոր­ծակցության զարգացումը.

•      Եվրասիա­կան տնտեսական միությանը և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցությունը.

•      ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունա­կական խորացումը.

•      Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, ԵՄ-ի հետ համագոր­ծակ­ցության խորքային բնույթ արտահայտող իրավական նոր շրջանակի ձևավորումը.

•      ԱՊՀ շրջանակներում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցությունը.

•      ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.

•      ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրա­կանացումը.

•      միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույց­ների հետ հարաբերությունների զարգացումը.

• Հայաuտանի տնտեսական անվտան­գության ապահովումը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, զարգացումն ու դիվերսիֆի­կացումը, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտումը և արտաքին ներդրումների խրախուuումը.

•      մշակութային համագործակցության խթանումը, հայ­կական մշակութային ժառանգության պահպանումը.

•      միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքակա­նության դիրքորոշումներն ավելի լսելի և ընկալելի դարձնելուն ուղղված քայլերի իրականացումը.

•      արտերկրում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս