Բաժիններ՝

Ռուսաստանը երբեք չի տվել Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխիքներ. Մեդվեդև

Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի ստանձնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ պարտավորությունները և հետևաբար չի կարող և չի պատրաստվում տալ որևէ երաշխիք.

«Մենք չպետք է որևէ բան որևէ մեկին երաշխավորենք, որովհետև մենք երբեք չենք ստանձնել որևէ պարտավորություն տվյալ թեմայով, սակայն մենք ելնում ենք նրանից, որ ամենագլխավոր առաջադրանքն Ուկրաինայում տիրող իրավիճակի հանդարտեցումն է:

Թող երկխոսության գծով մեր գործընկերները, այդ թվում նաև ԱՄՆ-ն ու ԵՄ-ը երաշխավորեն, որ չեն միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին, որ նրան չեն ներքաշելու ՆԱՏՕ, որ (Ուկրաինայի) արևելքի մարդիկ չեն կորցնելու ռուսերենով խոսելու հնարավորությունը, որ չի գա որևէ խելագար «Աջ սեկտոր» և չի սկսի սպանդի ենթարկել նրանց: Թող մեր գործընկերներն ինչ-որ բան երաշխավորեն տվյալ թեմայով»:

Մեդվեդևը քարոզչություն է որակել այն պնդումները, որ Մոսկվան ցանկանում է իրեն միացնել Ուկրաինայի որևէ հատվածը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը տեղին չէ Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու հետ համեմատելը:

1994 թվականին ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Ուկրաինան ստորագրել են Անվտանգության երաշխիքների մասին հուշագիրը՝ կապված Ուկրաինայի կողմից միջուկային զենքից հրաժարվելու հետ: Պայմանագրի համաձայն, Ռուսաստանն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ հանդիսանում են Ուկրաինայի ինքնիշխանության ու անվտանգության երաշխավորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս