Բաժիններ՝

Եթե Եվրոպան հրաժարվի ռուսական գազից, ապա այն կարող է ուղարկվել Չինաստան. Մեդվեդև

Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Եվրոպան հրաժարվի ռուսական գազից, ապա այն կարող է ուղարկվել Չինաստան. «Մենք ունենք բավականաչափ հնարավորություններ, բավականաչափ գազ, որպեսզի այն մատակարարենք թե՛ արևելյան, թե՛ արևմտյան երթուղով:

Եթե նայենք բավական վատ հեռանկարին, ապա մաքուր տեսականորեն գազը, որը կարող է չմատակարարվել Եվրոպային, կարող է ուղարկվել Չինաստան: Սակայն ընդգծում եմ, որ դա դեռ բացարձակապես տեսական հնարավորություն է: Յուրաքանչյուր երկիր կամ երկրների խումբ, այդ թվում նաև ԵՄ-ը, իրավունք ունի դիվերսիֆիկացնել մատակարարման իր աղբյուրները:

Ռուսաստանը՝ որպես էներգետիկ խոշորագույն երկիր, պետք է հնարավորություն ունենա գազ մատակարարել ոչ միայն Եվրոպային, այլև՝ Ասիային: Դա շահավետ է մեզ համար»: Մեդվեդևը հայտարարել է, որ թերահավատորեն է մոտենում ԱՄՆ-ի կողմից Եվրոպային հեղուկացված գազ վաճառելուն:

Մեդվեդևի կարծիքով՝ եվրոպացիների համար այդ գազը կարժենա 40 տոկոսով ավելի թանկ, քան Ռուսաստանից խողովակաշարերով ստացվող գազի գնի դեպքում է: Մեդվեդևը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում, ուր և ակնկալվում է, որ ստորագրելու է գրեթե 20 տարով Չինաստանին ռուսական վառելիք մատակարարելու մասին համաձայնագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս