Պաղեստինը պատրաստ է Իսրայելի հետ բանակցություններին. Մահմուդ Աբբաս
Հարավամերիկյան Telesur հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ պատրաստ է Իսրայելի հետ բանակցություններին, որոնք կասեցվել են ավելի վաղ.
«Մենք պատրաստ ենք վերադառնալ ևս 9 ամսով երկխոսության, սակայն սահմանների ու սահմանազատման մասին բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ է, որ ազատ արձակվեն պաղեստինցի բանտարկյաները»:
Աբբասի խոսքերով՝ Պաղեստինի բնակիչները պետք է հանրաքվեի ժամանակ որոշեն, թե արդյոք համաձա՞յն են Իսրայելի հետ խաղաղ երկխոսության արդյունքների ու պայմանների հետ, թե՞ ոչ: Աբբասն ընդգծել է, որ տվյալ երկխոսությունը կարևոր բնույթ է կրում Պաղեստինի համար:
Այս տարվա ապրիլին Իսրայելը դադարեցրել էր բանակցությունները՝ որպես բողոքի նշան Աբբասի ու Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման իսլամականների միջև դաշինքի: Իսրայելը, ինչպես և արևմտյան բազմաթիվ երկրները, ՀԱՄԱՍ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն: