
«Յուվեցի Կարոյի» 3-ամյա թոռնիկը, որն ականատես է եղել «Վերնիսաժի» դեպքերին, հիվանդանոցում է. news.am

«Վերնիսաժի» մոտ, մայիսի 17-ին, 5 քաղաքացիների վիրավորած Գոռ Առաքելյանի 3 տարեկան երեխան՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թոռնիկն այս պահին գտնվում է հիվանդանոցում, քանի որ դեպքից ուժեղ սթրեսի մեջ է: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գոռ Առաքելյանն ունի երկու երեխա՝ 3 տարեկան եւ 8 ամսական: Դեպքի օրը նա եղել է 3 տարեկան երեխայի եւ կնոջ հետ: Նրանց հետ է եղել նաեւ Յոլյան Լեւոնի փեսան կնոջ եւ երեխայի հետ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: