
Հրաժարական է տվել Սիրիայի ապստամբների «պաշտպանության նախարարը»

Լիբանանյան Daily Star թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի Ազգային դաշինքի «պաշտպանության նախարար» Ասաադ Մուսթաֆան իր գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով վայր է դրել իր լիազորությունները:
Մուսթաֆային մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ այդ որոշումը հանդիսանում է բողոքի նշան՝ կապված դաշինքի ղեկավար Ահմադ Ջարբայի կողմից զինյալներին անբավարար միջոցներ հատկացնելու հետ:
Սակայն մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Մուսթաֆան զբաղեցրած պաշտոնը լքել է այն բանից հետո, ինչ Ջարբան հրաժարվել է նրան հատկացնել ժամանակավոր վարչապետի պաշտոնը, որը տվյալ պահին զբաղեցնում է Ահմեդ Տումեհը:
Մուսթաֆան «պաշտպանության նախարարի» պաշտոնը զբաղեցնում էր նախորդ տարվա նոյեմբերից: Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի կառավարման ժամանակ Մուսթաֆան հանդիսացել է Սիրիայի գյուղատնտեսության նախարարը: