Բաժիններ՝

Շենգավիթ վարչական շրջանի որոշ հատվածներում 1 օր ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ 1-ին, 2-րդ, Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Սարգսյան, Մայիսի 9-ի, Հ. Հովսեփյան, Մխչյան, Կոտովսկու, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Արին Բերդի 2, 4, 5 փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 5-45, Արարատյան 1-50, Եղ. Թադևոսյան 2, 4, 6, Շիրակի 1-7 համարների ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս