«Մակիչին դիմեք՝ Մակիչն է կրակել». ԲՀԿ-ականները՝ կրակոցների մասին (տեսանյութ). ԳԱԼԱ
«Անկախ նրանից՝ ում մերձավորը, ում բարեկամը, ում հարազատն է նման անընդունելի միջադեպի մասնակիցն ու մեղավորը, նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, սա է ԲՀԿ-ի հստակ դիրքորոշումը, իսկ թե բարեկամն է եղել, փեսան է եղել, չի եղել, ես ձեռնպահ կմնամ նման գնահատականներ հնչեցնելուց, որովհետև ես իրավապահ համակարգի ներկայացուցիչ չեմ, կա իրավապահ համակարգ, իրենք էլ թող պարզեն, թե ով է մասնակից եղել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը Վերնիսաժի տարածքում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով 5 հոգի վիրավորվել է:
Մանրամասներն՝ այստեղ