Պուտինը հրամայել է ռուսական զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմանից
Vesti.ua-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամայել է Ռոստովի, Բելգորոդի ու Բրյանսկի մարզերում զորավարժություններին մասնակցոզ զորքերին վերադարձնել իրենց մշտական կենտրոնակայաններ: Այս մասին հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքերով՝ ավարտվել է այդ զորքերի պատրաստության ռազմական պլանային փուլը, ինչից ելնելով՝ զորքերը վերադարձվել են իրենց մշտական կենտրոնակայաններ և մարտական պատրաստությունը կշարունակեն մերձակա զորավարժարաններում:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ռուսաստանն Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ ավիավարժանքներ է անցկացնելու սահմանամերձ գոտում: