Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով (տեսանյութ)
Սոցիալապես ահավոր ծանր պայմաններում գոյատևող ևս մեկ ընտանիքի օգնություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով Հայաստանի ամենահեռավոր գյուղի ճամփան բռնած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս տեղափոխող մեքենան բառիս բուն իմաստով մի կերպ, վարորդի ջանքերի մեծ լարումով միայն կարողացավ հաղթահարել քարուքանդ ճանապարհները:
6 մանկահասակ երեխաներ ունեցող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Ամասիայի նախկին վարչական շրջանի այդ գյուղը մեկ տարի առաջ է տեղափոխվել բնակվելու:
Միայն սոցիալական նպաստով գոյատևող ընտանիքի երեխաներին մենք հանդիպեցինք քաղցած ու ոտաբոբիկ վիճակում: Այս ընտանիքն իր հինգերորդ որդուն անվանակոչել է ի պատիվ հանրապետության նախագահի, հույս ունենալով, որ այդ կերպ գոնե կկարողանան գրավել իշխանությունների ուշադրությունը:
Սակայն ավաղ… Ամենահեռավոր գյուղում, խոնավ մի տանը պատսպարված Խաչատրյանների ապրելակերպի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկ: