Վաշինգտոնը չի ընդունել քաղաքացիական հասարակությանը ճնշելու մասին Բաքվի ներկայացրած պարզաբանումները
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Վաշինգտոնը Ադրբեջանի կառավարությանը վերստին կոչ է արել կատարել սեփական միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում և հատկապես հաշվի առնելով Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը:
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդում հայտարարել է այդ կառուցում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քրսիտոֆեր Ռոբինսոնը. «Մենք նախորդ շաբաթ ուշադիր լսել ենք քաղաքացիական ակտիվիստներին հալածելու, կալանավորելու ու ազատազրկելու շուրջ ԵՄ-ի մտահոգությունների վերաբերյալ Ադրբեջանի պատասխանները:
Մենք պետք է մեր հիասթափությունը հայտնեք Բաքվի տված պարզաբանումների կապակցությամբ: Մենք նորից նկատում ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ու լրագրողների նկատմամբ ճնշումների շարունակում»:
Ռոբինսոնը վկայակոչել է նաև ԶԼՄ-ների ազատությունների հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի այն հայտարարությանը, որում նա ընդգծել է, որ Ադրբեջանում լրագրողներին հետապնդելը շարունակում է վատթարացնել երկրում ԶԼՄ-ների ազատության շուրջ տիրող իրավիճակը:
Ռոբինսոնի խոսքերով՝ Վաշինգտոնը խորապես հիասթափված է ապրիլի 19-ին Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման կապակցությամբ, որին մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության մեջ.
«Մենք նաև անհանգստացած ենք ապրիլի 28-ին Ժողովրդավարության ու խաղաղության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսի ու նրա ամուսին Արիֆ Յունուսի դեմ սկսված հետաքննության կապակցությամբ՝ կապված (հայերի հետ) երկխոսություն ծավալելու հարցում նրանց գործունեության հետ, որին մասնակցել է նաև Ռաուֆ Միրկադիրովը:
Նրանք բոլորն էլ ակտիվորեն աջակցում են երկխոսության գործընթացը՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորաման նպատակով: ԱՄՆ-ը երկու կողմին էլ կոչ է անում աջակցել հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսության ծավալման և վստահության միջոցների ձևավորման ուղղությամբ ջանքերը: Եվ վերջապես, ԱՄՆ-ը խորապես հիասթափված է մայիսի 6-ին NIDA-ի ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճռից»: