Դունյա Միյատովիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների վրա կատարված հարձակումները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԶԼՄ-ների ազատությունների հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է մայիսի 6-7-ին Բաքվում  անցկացված հասարակական բողոքների լուսաբանման ժամանակ լրագրողների վրա կատարված հարձակումները.

«Այդ լրագրողները հարձակման են ենթարկվել հասարակական բողոքների լուսաբանման ժամանակ: Լրագրողների նկատմամբ բռնության վերջին ակտերը հարուցում են մտահոգություն առանց այն էլ Ադրբեջանում մամուլի ազատության շուրջ ստեղծված տագնապալի իրավիճակի պայմաններում»:

Ադրբեջանցի լրագրողների վրա հարձակումներն ու նրանց ձերբակալումն իրականացվել է Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, երբ տևական ժամկետներով ազատազրկվեցին NIDA շարժման ակտիվիստները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031