
Իրանի ու ԱԷՄԳ-ի փորձագետների միջև հերթական բանակցություններն անցկացվելու են երեքշաբթի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ու ԱԷՄԳ-ի փորձագետների միջև հերթական բանակցություններն անցկացվելու են երեքշաբթի, Թեհրանում: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Նրա խոսքերով` ԱԷՄԳ-ի պատվիրակությունը գլխավորելու է կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Տրո Վարյորանտան: Քամալվանդիի խոսքերով` փորձագիտական բանակցությունները տևելու են մեկ օր, որի ընթացքում կողմերն ամփոփելու են ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ Իրանի ձեռնարկած միջոցները: