Տագնապ`Գյումրու Խ.Հայրիկի թիվ 10 շենքում
Asparez.am-ը գրում է. Շենքի բնակիչները բարձրաձայնում են առաջին հարկում բնակվող ընտանիքի անելանելի վիճակի մասին: Ընտանիքի անդամների անունները, հասկանալի պատճառներով, չի նշվում:
Ընտանիքում մեծանում է 3 անչափահաս երեխա: Հարեւանների պատմելով` նրանք ունեն առողջական խնդիրներ, իսկ վերջերս 4 տարեկան երեխան մահացել է. բնակիչները մահվան պատճառ նշում են սովածությունն ու աղքատությունը:
Այդ ընտանիքի մութ բնակարանում իսկական քաոս էր: Ամբողջ տան հատակին փռված էին կեղտոտ շորեր, լաթեր, շշերով ու տարաներով ջուր: Սենյակների օդը չափազանց ծանր էր, հնարավոր չէր երկար ժամանակ մնալ:
Ընտանիքի մայրը` միջահասակ, նիհար կինը, ոչ մի կերպ չի համաձայնել պատմել ընտանիքի խնդիրներից, միայն նշում էր, որ երեխան բուժման կարիք ունի: Ապա, տեսնելով խմբված հարեւաններին, ագրեսիվ վերաբերմունք դրսեւորեց, նա գոռում էր հարեւանների վրա ու ասում, թե ինչ են ուզում իրենից:
Բնակիչների պատմելով` երեխաներին ժամանակ առ ժամանակ իրենք են սնունդ տալիս: Ընտանիքի հայրը, ով մեր ներկայության պահին տանը չէր, հարեւանների խոսքերո, այստեղ-այնտեղ է աշխատում, օրավուր հացը վաստակում: Հարեւանները խնդրում են պետական եւ տեղի կառույցներին`այցելել շենք, իրենց աչքերով տեսնել ընտանիքի թշվառությունը, դրա պատճառով առաջացած հիվանդություններն ու անսահման կեղտոտությունը:
Մանրամասներն՝ այստեղ