
«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը պետք է արդեն Հայաստանում լիներ, բայց դրա համար ստորագրություն է պակասում. shamshyan.com

«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը պետք է արդեն Հայաստանում լիներ, այնինչ Վրաստանի Արդարադատության նախարարը դեռ չի մակագրել Հայաստան արտահանձնելու նրա դիմումը:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի գործողությունների արդյուքնում սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը: Նա ասաց, որ քննիչի հետ երեկ է խոսել եւ նա է այդ ամենը իրեն փոխանցել:
«Ասացի կարո՞ղ է չստորագրի ու Հայաստան չուղարկեն ասաց, որ հնարավոր չի, քանի որ դա ծանր հանցագործություն է»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը: Մինչեւ այդ հայտնել էինք, որ «Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը Թբիլիսիի կենտրոնական դատարանին միջնորդել է, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան, ինչն էլ դատարանը բավարարել է:
Մանրամասներն՝ այստեղ