
Բաց նամակ Ավստրիայի Ժողովրդին. «… հանդուրժողականության քողի տակ այլասերվածության սերմանումը ծնկի իջեցրին Եվրոպան»

Դաժան պատերազմները, արյունոտ հեղաշրջումները, բնակլիմայական աղետներն ու ռեսուրսների աստիճանական սպառումը ցույց են տալիս, որ գլոբալիզացված աշխարհի հիմնական մարտահրավերն այլևս ո՛չ քաղաքական է, ո՛չ էլ տնտեսական՝ մարդկությունը կանգնած է Արժեքային համակարգի Ճամփաբաժանին…
Քրիստոնեական Եվրոպան կարող էր մեծ դեր ունենալ աշխարհի փրկության մեջ, սակայն վերջին դարերի ընթացքում անգլասաքսոնյան համակարգի կողմից վեհ գաղափարների աղավաղումը, ազատության և պատասխանատվության նենգափոխումը, հանդուրժողականության քողի տակ այլասերվածության սերմանումը ծնկի իջեցրին Եվրոպան:
Դեռ կան մարդիկ, ովքեր չեն համակերպվում այս ամենի ու նաև հերթական խայտառակության հետ՝ Ավստրիայի «թագուհու» ընտրության, ով «մատնված է պղծության, որ անարգի իր մարմինն իր մեջ» (Պողոս Առաքյալի Ա թուղթը Հռոմեացիներին, 1:24-32), և չեն դավաճանում Տիրոջ պատգամած Ուղին: Նրանց հետ միասին մենք ողբում ենք երբեմնի Ասպետական, Գեղագիտական, Բարոյական Եվրոպայի քայքայումը, և առաջարկում նրանց գալ Հայաստան՝ Քրիստոնեական Ղարաբաղի ազատագրված տարածքներում դուք կկարողանաք քրիստոնեավայել ապրել և արարել:
Հայաստանը, առաջինն ընդունելով Քրիստոնեությունը որպես պետական կրոն, այժմ էլ, անկախ բազում տառապանքների՝ ցեղասպանության, տարածքների կորստի, աղքատության և քաղաքական-տնտեսական ճգնաժամի, դեռ մնում է հավատարիմ իր որդեգրած Քրիստոնեական սկզբունքներին՝ շարունակաբար կրելով նախնիներից ժառանգած շնորհը՝ անհուն հավատը Լույսի հանդեպ:
Եվ ահա մնում ենք լցված Սիրով առ ողջ Եվրոպայի ժողովուրդները, քանզի չենք մոռացել՝ «Երբեք մի՛ հարցրու՝ ում համար է գուժում զանգը, այն միշտ գուժում է քեզ համար…»
«Նոր Հայաստան» հ/կ