Բաժիններ՝

Վանաձոր ՔԿՀ-ի կալանավորը սպառնում է ինքնասպան լինել, իսլամ ընդունել, եթե չտեղափոխվի Երևան. tert.am

Tert.am-ը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանից նամակ է ստացել, ուր վերջինս հայտնում է, որ ՔԿՀ-ի աշխատակիցներն իրեն իր ընտանիքին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ չտեղափոխելով՝ դրդում են ինքնասպան լինել, իսկ եթե այսպես շարունակվի, ապա կրոնափոխ կլինի՝ կդառնա մահմեդական:

«Քանի որ ես ուզում եմ հրաժարվել ներկայիս կրոնից և ընդունել մուսուլմանական կրոնը»,- գրում է դատապարտյալը:

Նա 3 անգամ կախվելու փորձ է արել, որոնք կանխվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից, մեկ անգամ մեխել է ոտքերը, սակայն բուժհիմնարկում մեխերը հանել են, սակայն, ինչպես տեղեկացնում է, ներկայումս ոտքերից մեկը մինչև ծունկը թարախի մեջ է:

Բոլոր այս քայլերը Արթուր Սմբատյանն անում է մեկ պահանջով, որպեսզի ազատազրկումը կրի իր ընտանիքի բնակության վայրին մոտ որևէ այլ ՔԿՀ-ում, քանի որ դատապարտյալի ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմանում, ինչի պատճառով չի կարողանում այցելել նրան:

«Նշեմ, որ իմ պահանջը անօրինական չէ, դա իրենք էլ՝ ՔԿՀ վարչության աշխատակիցներն էլ են ասում, որ տեղաբաշխումը կատարվում է հաշվի առնելով դատապարտյալի ընտանեկան վիճակը և հաշվի են առնում դատապարտյալի կամքը, քանի որ դա, իբր, մարդասիրական հիմունքներով են անում: Այս բոլորը սուտ են, դա միայն խոսքերով են ասում, և քանի որ ինձ բռնի ուժով են տեղափոխել «Վանաձոր» ՔԿՀ»,- գրում է Արթուր Սմբատյանը:

Նա այս մասին նամակներ է ուղարկել ՀՀ նախագահին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետին, արդարադատության նախարարին: «Այդքանից հետո էլ ինձ ոչ մի տեղ չեն տեղափոխում, ընդհակառակը՝ ՔԿՀ վարչությունն ասում է՝ «Մի՛ խանգարեք, ինչ ուզում է, թող անի»:

Դատապարտյալը նամակն ամփոփում է զգուշացումով, որ մինչև իրեն չտեղափոխեն ընտանիքին մոտ որևէ ՔԿՀ, կանգ չի առնելու՝ դիմելու է տարբեր ինքնավնասումների և անգամ՝ ինքնասպանության:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս