Կդրվի՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանի արձանը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանին մի քանի հարց ուղղեցինք` կապված Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հայտարարության հետ: Հիշեցնենք, որ Լեհաստանի դեսպանը Երևանում Անաստաս Միկոյանի արձանը դնելը անբարոյական էր համարել.

– Պարոն Թորոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք լեհ դեսպանի հայտարարությունը:

– Միկոյանը, անկախ ամեն ինչից, հայ է ու սովետական հսկա կայսրությունում բարձր պաշտոն է զբաղեցրել: Պրոռուսական ուժերը մի՛ կերպ են մեկնաբանում այդ արձանը դնելը, արևմտյան ուժերը՝ ուրիշ կերպ:

– Անաստաս Միկոյանի հրամանով բազմաթիվ մարդիկ են գնդակահարվել, այնպես չէ՞:

– Ո՛չ, համակարգն է եղել մարդասպան: Ես շատ ուրախ եմ, որ Սովետական միության փոխվարչապետը հայ է եղել:

– Այսինքն ուզո՞ւմ եք, որ Անաստաս Միկոյանի արձանը դրվի:

– Ինձ համար միևնույն է: Ես հպարտանում եմ, որ Միկոյանի նման հայ մարդ է եղել:

– Իսկ Ռոբերտ Քոչարյանի՞նը:

Այս հարցին արդեն Թորոսյանը չպատասխանեց` ասելով, որ դրվում են միմիայն մահացած մարդկանց արձանները»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս