Կոնչիտան իրոք արժանի էր հաղթանակի. Եվա Ռիվաս. style.news.am
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթն արդեն անցյալում է, սակայն համացանցում չեն դադարում քննարկումները հաղթող մասնակցի՝ Կոնչիտա Վյուրստի, վերաբերյալ:
NEWS.am STYLE-ը վերջինիս հաղթանակի եւ կատարման մասին զրուցեց երգչուհի Եվա Ռիվասի հետ:
Երգչուհուն դուր է եկել Կոնչիտայի կատարումը.
«Եթե հաշվի չառնենք նրա կերպարը, ապա կարող եմ ասել, որ նրա ելույթն ուղղակի հրաշալի էր: Շատ գեղեցիկ երգ, որի վրա փաստորեն աշխատել էին 4 հոգի, հրաշալի կատարում, եւ ինչքան էլ որ զարմանալի չէ` երգի փառահեղ ներկայացում, եւ այս ամենը նպաստեց գերազանց արդյունքին»:
Եվայի համար զարմանալի չի եղել Կոնչիտայի հաղթանակը: Երգչուհին վստահ է եղել՝ կամ Արամը կհաղթի, կամ Կոնչիտան:
«Չեմ ստի` իրականում ես զարմացած չեմ եւ կարծում եմ, որ նա իրոք արժանի էր հաղթանակի: Իմ կարծիքով` Եվրատեսիլը կատարման, ձայնի, երգի եւ պրոֆեսիոնալիզմի մրցույթ է: Իսկ հաղթող մասնակիցն օժտված էր այս բոլոր հատկանիշներով: Ես վստահ էի, որ կհաղթի կամ Կոնչիտան, կամ Արամը, Նիդեռլանդների եւ Շվեդիայի մասին նույնիսկ չէի էլ մտածում: Ենթադրում էի, որ առաջին տեղը Հայաստանը եւ Ավստրիան կկիսեն, բայց իհարկե ինքս քվեարկել եմ Ռուսաստանի օգտին»,- նշեց երգչուհին:
Մանրամասներն՝ այստեղ