Ջոն Հեֆերնը գործընկերային հանդիպումներ կունենա Միացյալ Նահանգներում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մայիսի 17ի-ին կմեկնի Միացյալ Նահանգներ մի շարք քաղաքներում հանդիպումներ ունենալու հնարավոր գործընկերների հետ:

Հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաեւ գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ:

Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031