Փշրվող կարծրատիպեր. «Առավոտ»
«Մենք բոլորս ապրում ենք կարծրատիպերով` ազգային, քաղաքական, սոցիալական, ոմանք գուցե նաև`կրոնական:
Հրաժարվել բոլոր կարծրատիպերից հնարավոր չէ` դրանք մեզ օգնում են որոշակի կրկնվող իրավիճակներում ցուցաբերել նմանատիպ վարք: Եթե ամեն մի իրավիճակում մենք մտածենք, թե ինչպես է պետք վարվել, դա, հավանաբար, շատ կդժվարացնի մեր կյանքը»,- գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.
«Սակայն կա հակառակ ծայրահեղությունը` ընդհանիապես չմտածել, չվերլուծել և կյանքին մոտենալ արդեն պատրաստի դեղատոմսերով` բոլոր հարուստները (Հայաստանում) գող են, բոլոր թուրքերը արյունարբու են, բոլոր ռուսները հարբեցող են, բոլոր եվրոպացիները` միասեռական: Չեմ բացառում, որ այդպես հեշտ ապրել:
Ես էլ, բոլորի նման, առաջնորդվում էի և շատ հարցերում, հավանաբար, առաջնորդվում են սխալ, կեղծ կարծրատիպերով: Հիմա, բնականաբար, կարող եմ խոսել այն կարծրատիպերի մասին, որոնցից հրաժարվել եմ: Առաջինը Հայ հեղափոխական դաշնակցության մասին է:
Կարծրատիպն այն էր, որ դա հեղափոխական, ծայրահեղական, «փանջունիական» կազմակերպություն է, որը հանուն ինչ-որ ցնորական «տեսլականների» և անիրատեսական «պատմական երազանքների» պատրաստ է քանդել ներկայիս Հայաստանի հանրապետությունը:
Ինչ խոսք, նման դրսևորումներ եղել են և կան, իսկ այդ կուսակցության գաղափարախոսությանը շարունակում է ինձ համար խորթ մնալ: Բայց այժմ ես վստահ եմ, որ դաշնակցականների ճնշող մեծամասնությունը` թե Հայաստանում և թե Սփյուռքում ինձնից ոչ պակաս են շահագրգռված, որ Հայաստան պետությունը ամրանա և զարգանա»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։