Եթե վարչապետի ասածներն իրականություն դառնան, Շվեյցարիա կդառնանք. «Հրապարակ»

«Նախորդ օրը Հովիկ Աբրահամյան-գործարարներ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Հովիկ Աբրահամյանն առանձնապես շատ չի խոսել, ներկայացրել է յուր սպասելիքները գործարարներից, ասել է` որոշել եմ այլևս հստակեցնել խաղի կանոնները, պարզեցնել իրավիճակը, քանզի խնդիրները լուրջ են, մանավանդ հարկահավաքության հետ կապված, երկրում մոլեգնում է արտագաթը, որի չափերն ահռելի են` 270 հազար է արտագաղթողների նիշը, պետք է կատարվի հարկային դաշտի հավասարեցում, գերավճարներով այլևս չպետք է բյուջեն լցնենք, ավելացված արժեքի հարկի նկատմամբ մոտեցումը պետք է վերանայենք. էս հանդիպումից հետո էլ ճյուղերի հետ առանձին-առանձին կհանդիպենք, կքննարկենք, մինչև հունիսի 1-ը առաջարկություններ տվեք, տեսնենք ինչ ենք անում, ինչ է լինում»,- գրում է «Հրապարակը» թերթը՝ ավելացնելով.

«Հավատացի՞ք իրեն, բա չհարցրի՞ք. իսկ ո՞ւր է Գագիկ Ծառուկյանը, ինչո՞ւ չի եկել «հավասարվելու»՝ հարցրինք մեր գործարար զրուցակցին:

«Դե, լավ բաներ էր ասում, ու եթե ասածներն իրականություն դառնան, մենք Շվեյցարիա կդառնանք: Հետո էլ` Գագոն եկել-չէր եկել, կարևոր չէ, կարևորը, որ էս բոլորն անի»:

Էլ ո՞վ խոսեց ձեզնից: «Սամվել Ալեքսանյանը, Գուրգեն Արսենյանը, որը ձեռի հետ համ էլ կպավ Տիգրան Սարգսյանին, մի քիչ էլ դասախոսություն կարդաց, Արայիկ Բադեյանը խոսեց, ասաց` բոլորս մտածենք էս մասին, իրար օգնենք, տանենք առաջ, Արսենը Ղազարյան խիզախ որոշում որակեց Հովիկի քայլը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս