
ՀՀԿ-ն իր հիմնադիրներին ազատազրկողների արձանները կանգնեցնում է, որ ինչ անի. «Ժողովուրդ»

«Գեներալ Մանվել Գրիգորյանը արդարացիորեն կարող է հավակնել ոչ միայն ռազմական, այլև քաղաքագիտական կոչումների, քանզի Երկրապահի համագումարում հնչեցրած «վերջին բոլշևիկ» արտահայտությունը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հասցեին ասված թերևս ամենադիպուկ քաղաքական բնութագիրն է»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Տարօրինակ զուգադիպություն է, թե ծրագրված քաղաքականություն, բայց փաստ է, որ Ս.Սարգսյանն իրոք իրեն պահում է վերջին բոլշևիկի նման, և եթե անձամբ ոչ ինքը, ապա իր շրջապատը ամեն քայլափոխի է ապացուցում այդ «բոլշևիզմը»:
Ահավասիկ Երևանի ավագանու որոշումը` «Գնդակահարվող հայերի թիվը պետք է ավելացնել» տողերի հեղինակ Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու մասին, հավանաբար վերջին շտրիխն էր, որն ամբողջացրեց ցեղակրոն ՀՀԿ-ի սովետական դեմքը:
Կամ թե Երևանում փողոց են վերանվանում Խորհրդային Հայաստանի ղեկավարներից` Անտոն Քոչինյանի անվամբ, ում իշխանության տարիներին են հենց կալանավորվել ու երկարատև ազատազրկման դատապարտվել ՀՀԿ հիմնադիրներ Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարգարյանը: Հետաքրքիր է՝ հիմա ՀՀԿ-ն իր հիմնադիրներին ազատազրկողների արձանները կանգնեցնում է, որ ինչ անի»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։