
«ՉԲՀԿ»-ական նախարարը վերականգնել է ԲՀԿ-ականին. «Հրապարակ»

«Սպորտի և երիտասարդության նոր նախարար Գաբրիել Ղազարյանը իր ներկայացման օրը ևեթ կայացրել է իր դարակազմիկ որոշումը. նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակել Յուրի Վարդանյանի կողմից աշխատանքից ազատված աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանին»,- գրում է «Հրապարակը» թերթը՝ ավելացնելով.
«Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ Վարդանյանը հայտարարել էր, որ Էլոյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, հետո պարզվել էր, որ նա դիմում չի գրել, և դիմել էր դատարան»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։