Տեր-Պետրոսյանը հրահանգել է ՀԱԿ-ականներին ոչ մի փոխզիջման չգնալ Հովիկ Աբրահամյանի հետ .«Իրատես դե ֆակտո»
«ՀԱԿ-ում հասկացան, որ, որքան էլ փորձում են «այլընտրանքից» ընդդիմություն կերտել, միևնույն է, ոչինչ չի ստացվում, ու նոր մարտավարություն մշակեցին»,- գրում է «Իրատես դե ֆակտո» թերթը՝ ավելացնելով.
«Մեր տեղեկություններով, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հրահանգել է այս խմբակցության անդամներին, ավելի ստույգ, Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին ոչ մի համագործակցության, փոխզիջման չգնալ Հովիկ Աբրահամյանի հետ, որքան էլ վերջինս «օձի» լեզու թափի։
Հրահանգվել է նաև լինել անողոք կառավարության բոլոր նախաձեռնությունների հարցում, քանի որ դրանք նույն համակարգի «ծնունդ» են»։
Ամբողջությամբ կարդացեք «Իրատես դե ֆակտո»-ի այսօրվա համարում։