ՀԷՑ-ի նկատմամբ այսօր խոշոր տուգանք կկիրառվի . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թույլ տված խախտումների համար տուգանքի ենթարկելու հարցը:
«Նշենք, որ ՀԷՑ-ը հերթական անգամ հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում, քանի որ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում, ինչի կապակցությամբ էլ այսօր տեղի է ունենալու նիստը:
Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում և նախորդ դեպքերում Հանձնաժողովը բավարարվել էր միայն նախազգուշացմամբ:
Սակայն այս անգամ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընկերության հանդեպ արդեն իսկ որոշվել է խոշոր տուգանք կիրառել»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։