
Տիգրան Սարգսյանը մտադիր է առաջիկայում հակահարձակում սկսել Հովիկ Աբրահամյանի դեմ. «Ժողովուրդ»

«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հանգստի ընթացքում լրջորեն ուսումնասիրում է ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցող գործողությունները և մտադիր է առաջիկայում լուրջ հակահարձակում սկսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որի հավաստի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանի թիմակիցները սպասում են Աբրահամյանի վարչապետության գործնական քայլերի իրականացմամբ արձանագրված պաշտոնական առաջին ցուցանիշներին:
«Դրանք, բնականաբար, չեն կարող զարգացման ֆանտաստիկ աճ ունենալ, քանի որ ժամանակը քիչ է, տնտեսությունն էլ՝ «սեփական ջանքերով» հիմնովին քայքայված: Եվ որքան էլ Հ. Աբրահամյանն արագ արձագանքման քայլեր է անում, դժվար թե առաջիկայում դրական ցուցանիշներ արձանագրի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հակահարձակումը կարող է լինել ընդհուպ մինչև նախկին նախարարների ձեռամբ և շուրթերով»,- գրում է թեթրը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։