
Հովիկ Աբրահամյանի խոստումը չի կատարվում. ՀԺ

«Այս տարվա մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Արարատի մարզի գյուղեր և ցրտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել էր աշխատանքներ տանել նրանց վարկերի ժամկետները երկարացնելու ուղղությամբ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեզ հայտնեց, որ արդեն 4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3500 տնտեսությունների, և այդ վարկերի ծավալը պետք է հասնի 8,9 միլիարդի։ Ինչ վերաբերում է մարման ժամկետների երկարաձգմանը, ապա ԿԲ նախագահի ասածներից պարզ դարձավ, որ նման գործընթաց գոնե առայժմ չկա»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։