Ծիրան է ներկրվում Նոր-Զելանդիայից, Թուրքիայից, անգամ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից. «Ժողովուրդ»
«Գարնանային ցրտահարությունների պատճառով այս տարի վնասվեց շուրջ 9.185 հեկտար տարածք՝ հատկապես լրջորեն վնասվեցին ծիրանենիների այգիները»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
««Ժողովուրդ»-ն օրերս շրջայցի արդյունքում արձանագրեց, որ հայաստանյան շուկայում հայկական ծիրանին արդեն փոխարինելու է եկել ներկրված ծիրանը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե այս ընթացքում որքան ծիրան է ներմուծվել Հայաստան:
ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանի տեղեկացմամբ՝ «2014-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավաֆրիկյան Հանրապետությունից ներկրվել է 35 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից 454 կգ ծիրան է մտել Հայաստան»: Նշենք, որ ներկրված ծիրանի 1 կգ արժե մոտ 2500 դրամ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։