Կերեք իրար. ՀՀԿ-ականներն՝ ընդդեմ ՀՀԿ-ականների. ՀԺ

«ՀՀԿ-ի ներսում ինչ-որ բան այն չէ։ Այս կուսակցության ներկայացուցիչները արդեն իսկ հրապարակային կծում, խոցում, քննադատում են իրար»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Երեկ ԱԺ նիստի ժամանակ նման երկու միջադեպ գրանցվեց։ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը Քննչական կոմիտեի մասին նախագծի քննարկման ժամանակ այնպիսի կպնողական հարց տվեց արդարադատության փոխնախարար Գ. Մուրադյանին, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չդիմացավ.

«Պարոն Հակոբյան, կեսկատակ-կեսլուրջ ասում եմ՝ էս վերջին շրջանում այնքան շփվեցիք մեր ընդդիմադիր գործիչների հետ, որ արդեն իրենց բառապաշարն եք օգտագործում»։ Իսկ Սամվել Ֆարմանյանը քլունգն առած քլնգում էր ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի բերած «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս